ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ասում են․․․

Ասում են․․․
19.07.2023 | 17:22

Թուրքական ցեղերը հայտնվել են 10-րդ դարում, 11-րդ դարում հասել են պատմական Հայաստանի տարածք: Այս հողի վրա հայերն ապրել են մ.թ.ա. 15-րդ դարից: Այսինքն, հայերն ապրել են այս հողերի վրա թուրքական ներխուժումից մոտ 2500 տարի առաջ։ Ի դեպ, Արարատի առաջին հայկական թագավորությունը ծագել է մ.թ.ա. 9-րդ դարում, իսկ թուրքական պետությունը` դրանից 1800 տարի անց: Ադրբեջան պետությունը ստեղծվել է թուրքերի կողմից 20-րդ դարում: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե 4500 տարի այս հողերի վրա ապրած ազգը ոնց է ճանապարհ զիջում մեկ դար գոյություն ունեցող երկրին:

Եվգենի Սատանովսկի

Դիտվել է՝ 238828

Մեկնաբանություններ